Dunster by Candlelight

Weekends.am-ի «Ճամփորդական օրագիր» բաժնում այս անգամ կներկայացնենք մեր ուղևորությունը Դանսթեր` Անգլիա, և  կպատմենք մի հետաքրքիր ավանդույթի մասին՝  Դանսթերը մոմերի ներքո կամ մոմավառություն Դանսթերում։

 

Dunster by Candlelight

 

Մոմավառության ավանդույթը Դանսթերում սկիզբ է առել 1986 թ․ տեղացի առևտրականների շնորհիվ՝ բարեգործական նպատակներով, որից ստացված հասույթը մեծ օգնություն էր ամբողջ գյուղին։

 

Dunster by Candlelight

 

Տարիների ընթացքում այս մոմավառությունը վերածվեց իսկական փառատոնի, որի ընթացքում մարդիկ հագնում են տարբեր դարաշրջանների հագուստներ, հանգցնում են լույսերը ամբողջ գյուղում և վառում են մոմերը, փողոցներում կանգնեցվում են տաղավարներ, որտեղ առևտրականները վաճառում են տարբեր քաղցրավենիքներ, հյուրասիրում են գինի, բովում են շագանակներ և խարույկի վրա խոզ են խորովում։ Այս ամենը շատ խորհրդավոր է և հեքիաթային մոմային լուսավորության ներքո։

 

Dunster by CandlelightDunster by Candlelight

 

Մոմավառությունը անում են դեկտեմբեր ամսի առաջին ուրբաթ և շաբաթ օրերին։ Մարդիկ իրենց ընտանիքներով դուրս են գալիս փողոց տարբեր հագուստներով, բեմադրվում են փոքրիկ ներկայացումներ, տարբեր խաղեր են կազմակերպվում։

 

Dunster by Candlelight

 

Այժմ արդեն փառատոնի օրերին մի քանի փողոց փակվում է։ Dunster by Candlelight-ը ներկայումս շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, ամեն տարի բազմաթիվ մարդիկ գալիս են մասնակցելու այս փառատոնին՝ մոմերի լույսի ներքո։ Եթե ցանկանաք այցելել Դանսթեր մոմավառության օրերին, մոտ մեկ տարի շուտ պետք է ամրագրեք հյուրանոցի համարը։

 

Dunster by Candlelight

 

Դանսթերում դուք կարող եք գյուղի մի ծայրից մյուսը քայլել ոտքով և վայելել այդ կախարդական գեղեցկությունը։Եվ այստեղ դուք կխմեք Mulled wine-ը, այն գինի է՝ պատրաստված հատուկ համեմունքերով, որը ձմռանը խմում են տաք։ Mulled wine-ը Անգլիայում ավանդական ձմեռային խմիչք է, հատկապես ամանորյա տոներին։