Tropical Islands Resort -ը իսկական տրոպիկական հանգստավայր է, որը տարբերվում է միայն նրանով, որ գտնվում է գմբեթի տակ:

 

 

Այս հրաշքը գտնվում է Բեռլինից 60 կմ հեռավորության վրա՝ Կրաուսնիկում՝ Բրանդենբուրգ: Հսկայական ջրաշխարհը ունի 360 մետր երկարություն, 210 մետր լայնություն և 108 մետր բարձրություն: Նրա տարածքը մոտավորոպես նույնն է, որքան 8 ֆուտբոլային դաշտերինը միասին:

 

 

Այս հսկայական կառույցը միաժամանակ տեղավորում  է 7000 զբոսաշրջիկների։ Տրոպիկական անտառում  գտնվում են շուրջ 30 հազար ծառեր, թփեր և այլ բազմազան բուսականություն։

 

 

Գմբեթը մի կողմից ունի թափանցիկ պատուհաններ, որոնցից էլ արևային լույսը թափանցում է ներս։ Հյուրերը կարող են լողալ արհեստական ծովում, որի ջերմաստիճանը +28°C կամ էլ ուղղակի պառկեն լողափին։ Այստեղ ամբողջ տարի տաք եղանակ է՝ +26+30°C.։

 

 

 Գմբեթի ներսում հավաքվում է խոնավություն, ինչի հետևանքով հետո անձրև է գալիս, որն էլ իսկական տրոպիկների տպավորություն է ստեղծում։

 

 

Tropical Islands Resort-ը գործում է 24 ժամ ամբողջ տարի։