Մայտրեյան Բուդդայի հսկայական արձանը, որը համարվում է ամենահինը աշխարհում, փորագրված է Չինական Սիչուան նահանգի Լեշան քաղաքի մոտ գտնվող ժայռի խորքում։

Լեշանի 71 մետր բարձրությամբ քանդակը համարվում է աշխարհի ամենաբարձր հուշարձանը։ Արձանը գտնվում է 3 գետերի միախառնման կետում, որոնց հանդիպած ջրերն առաջացնում են վտանգավոր հորձանուտ։ Համաձայն լեգենդի՝ արձանը կառուցվել է հորձանուտը հանդարտեցնելու համար։

Արձանի փորագրման ժամանակ արհեստավորները քարերի մնացորդները նետել են գետը, ինչն էլ դանդաղեցրել է ջրի առատ հոսքը։ Քանդակի շինարարությունը սկսվել է 713թվ․և տևել է 90 տարուց ավել։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են այստեղ այս հսկային տեսնելու համար։