Weekends.am –ը առաջարկում է Սուրբ Վալետինի օրվա առթիվ այսօր ձեր սիրելիներին մատուցել համեղ անակնկալ։ Եթե որոշել եք երեկոն անկացնել տանը, ուրեմն այս տարբերակը ձեզ համար է։

Պատրաստում ենք ելակի խյուսով պանակոտա

 

Անհրաժեշտ է՝

1 ճաշի գդալ ժելատին

300 մլ սերուցք

4 ճաշի գդալ շաքարավազ

1 պտղունց վանիլինի փոշի

250գ ելակ․ տրորած, հավելյալ մի քանի հատ ամբողջական ելակ

 

Փոքր ջերմակայուն ամանի մեջ 2 ճաշի գդալ ջուր ենք  լցնում  և ավելացնում ժելատինը։ 3-5 րոպե թողնում ենք, որ  թրջվի։

 

 Կաթսայի  մեջ մեկ քառորդով ջուր ենք լցնում և  հասցնում եռման, այնուհետև վերցնում կրակի վրայից։

Ժելատինով թասը տեղավորում ենք  եռման ջրով կաթսայի վրա և թողում  մինչև ժելատինը տարրալուծվի։

Այդ ընթացքում երբեմն-երբեմն թափահարում ենք թասը։

Մեկ այլ կաթսայի մեջ, միջին բարձրության կրակի վրա խառնելով, եփում ենք սերուցքը 2 ճաշի գդալ շաքարավազի հետ։

 

Եռման հասնելուն պես կրակը թուլացնում ենք և խառնելով եփում,  մինչև շաքարը լրիվ լուծվի։  Այնուհետև կրակն աջատում ենք և ավելացնում  վանիլինի փոշին, ապա դանդաղորեն՝ ժելատինը։

 

Խառնուրդը լցնում ենք  կաղապարների մեջ և թողում ենք, որ  ամբողջովին հովանան։ Ծածկում ենք նրբաթիթեղով ու առնվազն 3 ժամ պահում սառնարանում։

 

Այդ ընթացքում ելակը լցնում ենք  էլեկտրական խառնիչի մեջ և խառնում ենք  մինչև հարթ խյուս ստացվելը։

 

Ըստ ճաշակի՝ 1-2 գդալ շաքարավազ ենք  ավելացնում, ծածկում ենք ու դնում մի կողմ։

 

Մատուցելուց առաջ կաղապարները նախ պետք է ընկղմել եռման ջրի մեջ ու ակնթարթորեն հանել։

Այնուհետև վրան մատուցելու ափսե ենք  դնում, թափահարում  և շուռ տալիս։

Այս գոծողությունները մեկ կաղապարի հետ ավարտելուց հետո  անցնում ենք հաջորդին։

 

Յուրաքանչյուր ափսեի մեջ պանակոտայի կողքին ելակի խյուս ենք  լցնում և  ձևավորում ելակով կամ այլ հատապտուղներով։

Պանակոտան իտալական աղանդերային խոհանոցի դասական կրմներից է։

 

Սիրելի՛ տղամարդիկ, այս աղանդերը կարող եք պատրաստել դուք ձեր սիրելիին զարմացնելու համար․ նա հաստատ կգնահատի ձեր ջանքերը։

Հաճելի և համեղ երեկո․․․։