Ամեն տարի փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներ տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը։ Այս տոնը արդեն լայն տարածում է ձեռք բերել նաև Հայաստանում։ Բայց այս հոդվածում մենք կպատմենք, թե տարբեր երկրներ ինչպես են նշում այս օրը։

       Ճապոնացիները Վալենտինի տոնը վերածել են «մարտի 8-ի»   տղամարդկանց համար: Այդ օրը Ճապոնիայում կանայք խոստովանություն են անում տղամարդկանց և նվերներ են տալիս սիրելիներին։

    Գերմանիայում այդ օրը զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները, քանի որ գերմանացիները գտնում են, որ Վալենտինը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հովանավորն է։

    Կան  երկրներ, որտեղ տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:

   Իսկ ամերիկացիները այս տոնը վերածել են բիզնեսի։ Առաջինը նրանք էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել:

   Միջնադարյան Անգլիայում, համաձայն ավանդույթի,  երիտասարդները հավաքվում էին, գրում էին աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ մինչև մյուս Վալենտինի տոնը:

Իսկ Հայաստանում Վալենտինի օրը ուղղակի ևս մեկ հնարավորություն է ձեր սիրելին հաճելի անակնկալ մատուցելու և ասելու, որ սիրում եք, չնայած  կարծում ենք, որ այդ բառերը ասելու համար հարկավոր չէ սպասել հատուկ առիթի։