Այս weekend պատրաստում ենք մեքսիկական ծագում ունեցող պանրով կարկանդակ՝ էնչիլադա։

 

Մեզ անհրաժեշտ է՝

 

2 թեյի գդալ ձիթապտղի յուղ,

 

1 փոքրիկ կարմիր սոխ, որը պետք է նախապես մանր կտրատել,

 

1 կարմիր պղպեղ․ նույնպես կտրատած,

 

4 շերտ տորտիլայի խմոր,

 

225գ չեդեր պանիր․ նախապես քերած:

 

Սոուսի համար՝  2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

 

1 սոխ, որը նախապես  մանրեցնում ենք,

 

1 պճեղ սխտոր․ նախապես ճզմած,

 

1 թեյի գդալ չիլի պղպեղ․ մանր աղացած,

 

3 ճաշի գդալ տոմատի մածուկ,

 

150 մլ հավի արգանակ,

 

աղ և աղացած սև պղպեղ,

 

1 թեյի գդալ քիմիոն:

 

Սոուսը պատրաստելու համար ձիթապտղի յուղը տաքացնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք սոխը և մոտ 10 րոպե տապակում ենք։

 

Ավելացնում ենք սխտորը, չիլիի պղպեղը, տոմատի մածուկը և արգանակը, ևս 5 րոպե եփում ենք։

 

Ավելացնում ենք աղը, պղպեղը և քիմիոնը։

 

 Ձեռոցը անհրաժեշտ է  նախապես տաքացնել 180 °C։

 

Ձեթը տաքացնում ենք թավայի մեջ, ավելացնում սոխն ու կարմիր պղպեղը, տապակում ենք 5 րոպե։

 

Թորթիլաների մեջ լցնում ենք մեկական գդալ սոուս, ավելացնում ենք սոխ ու կարմիր պղպեղի խառնուրդը, ապա՝ պանրի երկու-երրորդը։

 

Թորթիլաների երկու կողմերը ծալում ենք և փաթաթում։ Այնուհետև շարում ենք թավայի մեջ։

 

Սոուսի մնացած մասը լցնում ենք փաթաթած տորտիլաների վրա, պանրի մնացած մասը լցնում ենք նրանց վրա։

 

Թխում ենք մինչ պանրի հալվելը։

 

Մատուցում ենք սիրով և ժպիտով։

 

Համեղ և հաճելի հանգստյան օրեր։