Այս անգամ առաջարկում ենք պատրաստել Լազանյա ալ Ֆորնո, որը շատ հարմար ուտեստ է թե՛ հյուրեր ընդունելու, թե՛ ընտանիքի անդամներին զարմացնելու համար։

 

Գնացինք

 

Համեղ ուտեստի գլխավոր նախապայմանը հաճույքով պատրաստելն է, այնպես որ միացնում ենք Weekends  Ռադիոն և հաճելի երաժշտության ներքո սկսում պատրաստել։

Մեզ անհրաժեշտ է՝

 

500գ աղացած միս

600մլ կաթ

50գ ապուխտ կտրտած

աղ և թարմ աղացած սև պղպեղ

1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

1 մեծ գլուխ սոխ․ կտրտած

2 նեխուրի ցողուն

2 փոքր գազար, կտրտած

400գ պահածոյացրած լոլիկ․ կտրտած

50գ ալյուր

150գ ռիկոտա պանիր

12 շերտ լազանիայի խմոր․ նախապես կիսաթխած

50գ պարմեզան պանիր

1 թեյի գդալ չորացրած խնկածաղիկ /օրեգանո/

50գ․կարագ

 

Ռագուի սոուսը պատրաստելու համար ձեթը տաքացնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք սոխը, նեխուրը, գազարը և ապուխտը, խառնելով տապակում ենք 5 րոպե։

Ավելացնում ենք  միսը և տապակում։

Ավելացնում ենք լոլիկը, խնկածաղիկը և 150մլ ջուր։ Եռման ենք հասցնում, կրակը թուլացնում և 40 րոպե եփում։

 

Բեշամել սոուս պատրաստելու համար փոքր կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ենք ալյուրը, թույլ կրակի վրա խառնելով՝ եփում ենք 1 րոպե և կրակից իջեցնում։

Աստիճանաբար լցնում ենք կաթն ու խառնում, նորից կրակին ենք դնում և անընհատ խառնելով՝ եփում, մինչ սոուսի պնդանալը։ Ըստ ճաշակի աղ ու պղպեղ ենք ցանում, ապա ավելացնում ենք պանիրը:

Ջեռոցը  նախապես տաքացնում ենք 190 °C։

Բեշոմել սոուսից մի քիչ լցնում ենք ջերմակայուն ամանի հատակին, լազանիայի շերտերից յուրաքանչյուրը դնելով  ամանի մեջ՝ վրան ռագուի սուուս ենք լցնում, իսկ սոուսի վրա ՝ 1-2 գդալ բեշամել սոուս։

Ամենավերին շերտի վրա լցնում ենք բեշամել սոուսից ամբողջ մնացածը, պարմեզան ենք ցանում և ջեռոցում եփում ենք 45 րոպե։

 

Մատուցում ենք ժպիտով և վայելում ենք գովասանքի խոսքերը։

ՀԱՃԵԼԻ և ՀԱՄԵՂ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ։