Ով է ասել, որ միայն հեքիաթում կամ ֆանտաստիկ ֆիլմում  մարդը կարող է հայտնվել հսկայի մարմնի ներսում և դուրս գալ այնտեղից անվնաս: Նիդերլանդներում  այդպիսի բան միանգամայն հնարավոր է։ Այստեղ աշխարհում միակ  «Մարդու մարմին» թանգարանն է՝ ստեղծված այնքան իրական,  որ այցելուների մոտ անգամ դժվարանում է շնչառությունը:

Անմիջապես շեմից հայտնվում ես մարդու մարմնում և կարող ես տեղաշարժվել  ամբողջ օրգանիզմի մասերով: Թանգարանը գտնվում է Նիդերլանդների մայրաքաղաքից ոչ հեռու, այն անհնար է չնկատել․ արդեն հեռվից  կարելի է տեսնել  նստած մարդու հսկայական մարմին հիշեցնող ֆիգուրը, որը կարծես ներկառուցված է ժամանակակից բարձրահարկ շենքում: Իսկ թանգարանի մուտքը  այդ հսկա արձանի ծնկից է, որի մոտ պետք է բարձրանալ հատուկ շարժասանդուղքով:

Թանգարանի ներսում փաստացի մի ամբողջ քաղաք է՝  կազմված օրգանիզմի  առանձին   բաժիններից, որոնցում կարող ես թափառել ինչքան կուզես, եթե իհարկե դու ունես ամուր նյարդեր։

Ճանապարհի ամբողջ ընթացքում  զբոսաշրջիկները անցնում են 7 հարկ, եթե այդպես կարելի  է անվանել հսկայական մարդու մասերը: Ամեն օրգանը պատկերված է այնքան իրական, որ նույնիսկ դառնում է մի փոքր  տհաճ, սակայն սկսնակ բժիշկների կամ ուղղակի մարդու ֆիզիոլոգիան ուսումնասիրել սիրողների համար սա ամենաիսկական ազատությունն է:

Ամեն օրգանի աշխատանքը  հեռարձակվում է մոնիտորներով և ուղեկցվում է իրական ձայներով․ եթե մարդը փոքրանար շատ անգամներ և ընկներ մեկ ուրիշ մարդու ներսը, ապա հենց այս ձայները  կլսեր: Որոշ  դեպքերում օրգանների աշխատանքը ներկայացված է ոչ միայն տեսականորոն, այլ նաև հոտերով:

Օրգանների և համակարգերի  ծանոթության ընթացքը  ամբողջական   հասանելի է դառնում նաև հատուկ  ակնոցների օգնությամբ, որոնք տալիս են այցելուներին, այնպես որ, ըստ էության, այս էքսկուրսիան ճամփորդություն է 5D ֆորմատով:

Այս թանգարանում կարելի է տեսնել նաև, թե ինչպես է նոր կյանք սկիզբ առնում, և ինչպես է պտուղը զարգանում, քանի որ այս հսկայական մարմինը հեղինակների մտահաղաղցմամբ կնոջ մարմին է։

Իսկ դպրոցական տարիքի երեխանեերին հատկապես դուր է գալիս լեզուն, որի վրա ասես բատուտի վրա կարելի է ցատկոտել մարդու գղտոցների ձայնի ներքո։

 Մեկ ժամ տևողությամբ էքսկուրսիայի ընթացքում էքսկուրսավարը  (ցանկության դեպքում կարելի է օգտվել էլեկտրոնային թարգմանիչից) հասանելի և հետաքրքրաշարժ կերպով պատմում է այցելուներին մարդու կառուցվածքի մասին և այն մասին, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում այս կամ այն իրավիճակում:

Վերջնական ճամփորդության կետը  արհեստական օրգանիզմով  մարդկային ուղեղն է՝ շատ ռեալ ցուցադրված նեյրոններով։

Տոմսեր դեպի այդ աներևակայելի երկիր՝ մարդկային մարմին, հնարավոր է պատվիրել ինտերնետի օգնությամբ  կամ գնել թանգարանից, սակայն կազմակերպիչները խորհուրդ են տալիս զբաղվել   գնումներով նախապես, քանի որ չափազանց շատ են ցանկացողները ընկնել այդ հետաքրքրաշարժ աշխարհ՝  «մարդ» անվանումով :

Մինչև վեց տարեկան երախաների մուտքը արգելվում է։