Այս անգամ պատրաստում ենք հոլանդական դասական սոուս, որը հարմար տարբերակ  է տարբեր ուտեստների հետ մատուցելու համար։

 

Մեզ անհրաժեշտ է՝

 

կարագ – 400 գր

ձվի դեղնուց – 6 հատ

ջուր – 50 գր

կիտրոնի հյութ – 3 ճ/գ

սև պղպեղ – ըստ ճաշակի

աղ – ըստ ճաշակի

 

  Ի սկզբանե դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից, ապա կտրատում ենք կարագը, որպեսզի արագ հալչի։

 

Խորը կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ձվի դեղնուցները, դնում ենք միջին կրակի վրա ու անընդհատ խառնում։

 

Ավելացնում ենք կարագն ու խառնում ենք մինչև պինդ զանգվածի վերածվելը, ապա հանում ենք կրակի վրայից։

 

Համեմում ենք աղով ու պղպեղով, ապա լցնում ենք կիտրոնի հյութը և վերջ։

 

Սոուսները յուրահատուկ համ են տալիս ուտեստներին, ուստի պատրաստե՛ք, փորձարկե՛ք, համադրե՛ք և մի՛ վախեցեք նոր համեր փորձելուց։

 

Այս ամենը անում ենք հաճույքով և, իհարկե, weekends Ռադիոյի ուղեկցությամբ։

 

Համեղ և հաճելի հանգստյան օրեր։