Վան Գոգի թանգարանը դասվում է Նիդերլանդների՝ ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների շարքին․   այցելությունների թվով աշխարհում 23-րդ թանգարանն է։

Թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկարներ, 400 նկարներ, Վինսենթ վան Գոգի 700 նամակներ։

Բացի հայտնի նկարչի աշխատանքներից՝ այստեղ կարելի է տեսնել Վան Գոգի ժամանակակիցների գործերը:

Վան Գոգը երկար  տարիներ չէր կարողանում վաճառել իր գործերը, ինչն էլ առաջացրել էր նրա մոտ խրոնիկ դեպրեսիա, էպիլեպսիայի զարգացում և լուրջ հոգեբանական խանգարում:

Գումարի բացակայության պայմաններում նա չէր կարողանում բնորդներին վճարել․ այդ պատճառով էլ նա նկարում է իր բազում դիմանկարները։

Միակ մարդը, որ հասկանում և օգնում էր չհասկացված հանճարին,  իր մեծ եղբայր Տեո վան Գոգն էր։ Բայց Տեոն չհասցրեց դասակարգել նրա ժառանգությունը։ Նկարները և եղբայրների նամակագրությունը անցնում են եղբոր այրուն, ով հետաքրքրությամբ կարդում է  նամակները և ըստ արժանվույն գնահատելով  դրանց ոճը՝ հրատարակում է հավաքածու։ Հավաքածուն ընդունվում է հասարակության կողմից, և նկարիչը  ձեռք է բերում որոշակի ճանաչելիություն։ Վան Գոգի անունը սկսում է հայտնի դառնալ։

Թանգարանի բացումից առաջ՝ մինչև 1973 թվականը, վարպետի նկարները պահպանվում էին նկարչի զարմիկի մոտ, ում էլ հենց պատկանում է թանգարան ստեղծելու գաղափարը և կյանքի կոչումը:  Շենքը կառուցվում  է  հոլանդացի դիզայներ և ճարտարապետ  Գերիթ Ռիետվելդի նախագծով: 25 տարի անց՝  դրան կցում են լրացուցիչ ցուցադրական թև, որի նախագիծը մշակվել է ճապոնացի    Կիշո Կուրոկավան: Թանգարանում նկարչի աշխատանքները ներկայցվում են ցուցահանդեսային ժամանակագրությանբ։

Մասնագետները Վան Գոգի արվեստը բաժանում են 5 փուլի:

 

1.Վաղ ստեղծագործություններ

Նկարների դեպրեսային և մուգ երանգները  փոխանցում են որոշակի անելանելիություն: Այդ շրջանի ամենահայտնի նկարը  «Կարտոֆիլ ուտողներն» է:

 

     2.Փարիզ

Աշխատանքները լուսավորվում են: Հայտնի  ֆրանսիացի վարպետների հետ ծանոթությունը մեծ ազդեցություն են թողնում Վան Գոգի ձեռագրի վրա։

Հենց Փարիզում է Վան Գոգը շատ  փորձարկումներ անում: Հայտնվում է յուրահատուկ դինամիկա, որը դառնում է վարպետի տարբերակիչ գիծը։

 

 

     3. Առլ

Դիմանկարները գնում են երկրորդ պլան: Մեծ քանակով հյութալի տեսարաններ, ծաղկող ծառեր, անծայրածիր դաշտեր։ Հենց այդ փուլի ստեղծագործություններին է պատկանում հայտնի «Արևածաղիկները» նկարը:

 

     4.Սեն – Ռեմի

 

Վան Գոգը հոգեբուժարանում: Սակայն աշխատանքը չի դադարում: Սյուժեն համապատասխանում է մթնոլորտին՝ հիվանդասենյակներ, միջանցքներ, հիվանդներ, տեսարաններ պատուհանից։

 

     5.Օվեր

Այս շրջափուլում պոլիտրան հագեցած է անբնական վառ գույներով: Այդ փուլի ամենահայտնի նկարներից մեկն  է «Ագռավները ցորենի դաշտում»  նկարը:

Վան Գոգի նկարները աշխարհում ամենաշատ գողացվածներն են: 2002 թվ թանգարանից գողացել են 2 նկար։ Նկարներից ոչ մեկը չի հաջողվել վերադարձնել: Զարմանալի է, բայց  Հոլանդական օրենքի համաձայն, եթե 30 տարվա ընթացքում  կորած նկարները չեն  գտնվում, ապա գողերը կարող են ներկայացնել  իրենց իրավունքները գլուխգործոցների նկատմամբ:

Համարվում է, որ կյանքի ընթացքում նկարիչը վաճառել է միայն մեկ նկար՝ «Խաղողի կարմիր այգիներ Առլում» 400 ֆռանկով: Բայց փաստերը այլ բան են վկայում, գնորդներ եղել են նաև ավելի վաղ, սակայն վաճառքի գինը շատ ցածր է եղել։ «Խաղողի կարմիր այգիներ Առլում» նկարը  ուղղակի Վան Գոգի ամենաթանկ վաճառքն   է եղել։

Թանգարանը գործում է

Երկուշաբթիից–հինգշաբթի 10․00-18․00

Ուրբաթ օերին 10․00-20․00․

Շաբաթ կիրակի  10․00-18․00

 

Առցանց պատվիրելու դեպքում պետք է նշել այցելության ամսաթիվը և ժամը։

Թանգարնում նկարվելը խստիվ արգելվում է, բացի մի քանի հատուկ տեղից, որտեղ թույատրվում է մի քանի նկար անել :

Weekends.am-ի այցելության ժամանակ թանգարանում անցկացվում էր սեմինար երիտասարդների հետ։

Մենք հետևեցինք թանգարանի կանոններին․ այդ իսկ պատճառով լուսանկարները քիչ են, բայց տպավորությունները․․․․։