Տոկիո քաղաքից մոտ 4 ժամ ավտոբուսով ուղևորվելու դեպքում Դուք կհասնեք այս հրաշալի, հեքիաթային վայրը` Կավատի Ֆուդզի` հեքիաթային ծաղիկների այգին:

Կավատի Ֆուդզի այգում կտեսնեք միլիոնավոր անսահման գեղեցիկ ծաղիկներ։

Այստեղ ծաղիկները  ջրվեժի նման իջնում են ցած․ հենց այդ ծաղիկներն են այս վայրի գլխավոր յուրահատկությունը։

Դրանք կոչվում են գլիցինիա․ Ճապոնիայում գլիցինիան խորհրդանշում է երիտասարդություն, պոեզիա, կնոջ գեղեցկություն, նույնիսկ պաշտպանություն։

Պարտեզում կան նաև ոչ թափվող ծաղիկներ: Դրանք աճեցվում են հատուկ ջերմոցներում:

Մի խոսքով, սա մի վայր է, ուր անպայման այցելել է պետք, այս գեղեցկությունը և բույրը սեփական աչքերով տեսնելու և զգալու համար, իսկ մինչ այդ վայելեք այս գեղեցիկ ֆոտոշարքը։