Եթե եղել եք Անգլիայում, ուրեմն հաստատ լսած կլինեք Afternoon Tea-ի / կեսօրյա թեյի / մասին․․իսկ եթե ոչ, մենք կպատմենք ձեզ այդ մասին: Ինչ է անգլիական կեսօրյա թեյը․․․/Afternoon Tea/

Կեսօրյա թեյախմության ավանդույթը գալիս է դեռ վաղ 1840-ական թվականներից։ Այս ավանդույթին սկիզբ է  դրել Բեդֆորդի 7-րդ դքսուհի Աննան։ Նա սովորաբար ճաշկերույթներից առաջ, մինչ հյուրերը կհավաքվեին, իր համար   փոքրիկ ուտելիք էր պատվիրում, որը կոտրում էր նրա քաղցը մինչև ճաշկերույթը։  Այնուհետև դքսուհին ճաշկերույթից առաջ սկսեց  հրավիրել իր ընկերուհիներին, և նրանց մատուցվում էր կեսօրյա թեյը, մինչ տղամարդիկ կհավաքվեին։ Այսպես այս ավանդույթը տարածում գտավ  բարձրաստիճան կանանց շրջանում՝ որպես հատուկ արարողակարգ, այնուհետև ավելի լայն տարածում ստացավ հասարակության մեջ։

Afternoon Tea-ին իր մեջ ներառում է փոքրիկ սենդվիչներ, ավանդական անգլիական թխվածքներ և, իհարկե, թեյ։ Կեսօրյա թեյը մատուցվում է մինչև ժամը 5-ը ՝  քաղցը կոտրելու նպատակով։ Նաև այդ ընթացքում անգլիացիները ծանոթանում են օրվա նորություններին ՝ ընթերցելով թերթերը։

Այս ավանդույթը պահպանվել է մինչ օրս։ Անգամ Անգլիայի ռեստորաններում թեյախմության համար հատուկ ժամեր կան ՝ իրենց առանձին ճաշացանկով։

 Եթե լինեք Անգլիայում, դարձեք այս հետաքրքիր ավանդույթի մի մասնիկը  և թեյեք անգլիացիներին բնորոշ էլեգանտ ոճով․․․

 

Լուսանկարները weekends.am-ի կեսօրյա թեյախմությունից՝  Անգլիա․․․