Weekends.am-ը իր նախորդ հոդվածներում անդրադարձավ Ամստերդամի ամենատեսարժան վայրերին՝ պատմելով Ռեմբրանդտի տուն-թանգարանի, Վան Գոգի թանգարանի, Էրմիտաժի  և այլ վայրերի մասին, բայց Ամստերդամում  կա ևս մեկ վայր, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը։

 Երիտասարդության շրջանում Ամստերդամը մեծ սեր է վայելում հատկապես Կարմիր լապտերների թաղամասի շնորհիվ, որտեղ մարմնավաճառները իրենց ցուցադրում են պատուհանների կամ ապակե դռների ետևից, որոնք ձևավորված են ցուցափեղկի նման և սովորաբար լուսավորվում են կարմիր գույնի լույսով։ Այս թաղամասում է գտնվում  նաև Մարմնավաճառության թանգարանը, որը կառուցվել է նախկին հասարակաց տանը, որտեղ այցելուներին ծանոթացնում են մարմնավաճառների այսօրվա կյանքի պատմության և իրականության հետ:  Կարմիր լապտերների թաղամասը անչափ մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ, ինչի շնորհիվ էլ դարձել է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը․  դա է պատճառը, որ weekends.am-ը՝ որպես  ճամփորդական կայք, չէր կարող թեկուզ թռուցիկ, բայց չանդրադառնար նրան։

   Ի դեպ, նշենք՝ թեև  շատ հայտնի վայր է Ամստրեդամում, բայց զբոսաշրջիկների մոտ տպավորությունները հակասական են․․․ շատերին այս վայրը վանում է իր վուլգարության և ամենաթողության պատճառով։

Հոլանդիայում մարմնավաճառությունը, ինչպես նաև թմրանյութ օգտագործելը, օրինական ու բացահայտ բնույթ ունեն։