Այս անգամ պատրաստում ենք պահոց կերակուր՝  Ֆրանսիական վինեգրետ։

 

 

Մեզ հարկավոր է՝

3 հատ գազար
1 հատ ճակնդեղ
5 հատ կարտոֆիլ
3 հատ թթու վարունգ
2 հատ սոխ
300 գր. կանաչ ոլոռ
2 ճ. գդալ չամիչ
2 հատ կիտրոն
1 բաժակ ձեթ
1 թ. գդալ մանանեխ
1 բաժակ գինի

 

Թեթև աղաջրի մեջ լցնում ենք մի քանի կաթիլ քացախ, դրա մեջ եփում ենք գազարը, այնուհետև ճակնդեղը: Մեկ ուրիշ աղաջրում եփում ենք կարտոֆիլը:

 

Երկուսի բանջարեղենային արգանակները միացնում ենք իրար և դնում ենք մի կողմ: Եփած բանջարեղենները միացնում ենք իրար և դրան ավելացնում ենք կտրտած թթու վարունգը, կտրտած սոխը, կանաչ ոլոռը, չամիչը և 1 կիտրոնը, որը հարկավոր է կլպել, հանել կորիզները և խորանարդիկներով կտրտել:

 

Նախապես պատրաստված բանջարեղենային արգանակին ավելացնում ենք 1 բաժակ ձեթը, 1բաժակ գինին, երկրորդ կիտրոնի ողջ հյութը, մի քանի հատիկ սև պղպեղ, մանանեխը և աղը՝ ըստ ճաշակի:

 

Ստացված հյութը եռացնում ենք մի քանի րոպե, ավելացնում արդեն պատրաստի աղցանի վրա և թողնում, որ կես ժամ մնա: Որից հետո այն արդեն կարելի է համտեսել:

 

Հաճելի և համեղ օր։