Այսօր Ձեզ ենք ներկայացնում ՀՀ, ՌԴ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի ազգական, նկարչուհի Արմինե Նալբանդյանի աշխատանքները /Minka/։

Դ. Նալբանդյանը ստեղծել է Խորհրդային Միության մի շարք քաղաքական գործիչների դիմանկարներ, ինչի համար նկարիչների շրջանում նրան անվանում էին «պոլիտբյուրոյի առաջին վրձին»։

Արմինե Նալբանդյանի   աշխատանքները հայտնի են հատպապես Եվրոպայում։ Նկարչուհին նշում է, որ իր ոգեշնչման աղբյուրը ճանապարհորդություններն են, որոնք էլ իրենց արտահայտումն են գտնում իր նկարներում։

Նկարչուհին հիմնականում նկարում է բնապատկերներ, ամրոցներ, այսինքն այն, ինչ տեսնում է իր ճանապարհորդությունների ընթացքում։  Նրա սերը նկարչության հանդեպ եղել է դեռ վաղ հասակից, բայց ստեղծագործական ուղին սկսել է ավելի հասուն տարիքում։

Minka-ի ամենասիրելի գործը Դանսթեր ամրոցի նկարն է։ Նա ասում է, որ անչափ շատ էր ոգենշնչվել ամրոց այցելությունից,  տպավորված էր ամրոցի ռոմանտիզմով և պատմությամբ, ինչն էլ փորձել է ներկայացնել իր աշխատանքում։ Ձեզ ենք ներկայացնում Արմինե Նալբանդյանի աշխատնքները ֆոտոշարքով, ով Եվրոպայում ավելի շատ հայտնի է Minka կեղծանվանբ։

Ի դեպ, կարծում ենք ճանաչեցիք նրան․ նա պետք է որ ձեզ ծանոթ լինի weekends.am-ի «Ճամփորդական օրագիր» բաժնից։ Եվ մենք դեռ շատ հետաքրքիր հոդվածներ ենք պատրաստելու միասին։