Այս անգամ պատրաստում ենք չինական ուտեստ խոզի մսով, որը կարող է դառնալ ինչպես ձեր ամենօրյա սիրելի ուտեստներից, այնպես էլ զարդարի ձեր սեղանը  տոների ժամանակ։

 

Մեզ հարկավոր է՝

 

խոզի միս 100 գրամ

կանաչ պղպեղ 1 հատ

 սոխ 1 գլուխ

արքայախնձոր 150 գրամ

 ձու 1 հատ

օսլա 1 ճաշի գդալ

ձեթ 7 ճաշի գդալ

կետչուպ 2 ճաշի գդալ

 կարմիր գինի 1  ճաշի գդալ

քացախ 1 ճաշի գդալ

աղ

շաքարավազ

 

Առանձին ամանի մեջ խոզի միսը խառնում ենք ձվի և եգիպտացորենի օսլայի հետ, թողնում են 5 րոպե: Թավայի մեջ բուսական յուղ ենք լցնում և դնում ենք գազօջախին, ավելացնում ենք խոզի միսը և տապակում ենք մինչև կարմրելը:

 

Թավան կրկին դնում ենք գազօջախին, լցնում ենք բուսական յուղ, սոխ և կանաչ պղպեղ, տապակում ենք մոտ 30 վայրկյան՝ ավելացնելով նախապես պատրաստած սոուսը, այնուհետև տապակած խոզի միսն ու արքայախնձորը, և  խառնում ենք:

Սոուսի համար անհրաժեշտ է – կետչուպ, գինի, քացախ, շաքարավազ:

 

Հաճելի և համեղ օր։