Հաճախորդներ գրավելու, ավելի շատ այցելուներ ունենալու համար այսօր արդեն բավական չէ համեղ խոհանոց և գեղեցիկ ինտերիեր ունենալը։ Այդ իսկ պատճառով   ռեստորանային բիզնեսում մարդիկ փորձում են այս ամենից զատ առաջարկել նոր, տարբերվող գաղափարներ, որոնք կամ հասնում են մեծ հաջողության, կամ էլ չեն ընդունվում հասարակության կողմից։ Ձեզ եք ներկայացնում չինական Տյանցզին քաղաքում  գտնվող բանտ-ռեստորանը։

Մարդիկ ճաշում են՝ նստած ճաղերի ետևում։ Սեղանները տեղադրված են տարբեր չափեր ունեցող խցերում, որպեսզի մարդկանց մեծ խմբերը նույնպես «տեղավորվեն» դրանցում:

Որքան էլ, որ տհաճ մթնոլորտը փորձում են ցրել երաժիշտները, ինտերիերը այնպես է արված, որ կարծես իսկապես բանտում լինես։

Ամեն դեպքում վայրը գրավում է զբոսաշրջիկների և տեղացիների ուշադրությունը և հիշեցնում, թե ինչքան լավ է  օրենքը հարգելը և ազատության մեջ լինելը։