Աֆրիկայի արևմտյան մասում՝ Բուրկինա Ֆասոյի հարավում է գտնվում  փոքրիկ Թիաբելե /Тиебеле /գյուղը՝ մոտ 1.2 հեկտար տարածքով, որտեղ բնակվում են Կասսենա/ Кассена/ ցեղի ներկայացուցիչները: Գյուղի բնակիչները հետևում են իրենց նախնիների ավանդույթներին, նաև պահպանում են իրենց յուրահատուկ տները, որոնց շնորհիվ այս աղքատ գյուղը դարձավ զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր։

Նրանց տան պատերի նախշերը  նրանց մշակույթի կարևոր մասն են: Այդ նախշերը նկարում են բացառապես կանայք` հավաքվելով միասին. դա շատ հին ավանդույթ է, որը գալիս է դեռ մ. թ. 16-րդ դարից:

Այս մարդիկ իրենց տները կառուցում են միայն տեղական նյութերից` հող, փայտ, ծղոտ և այլն։ Տեղացիները պահպանել են իրենց ավանդական  տները ոչ միայն պատմության համար, այլև ապրում են դրանց մեջ մինչ այժմ։ Ամենագեղեցիկ տները բնակելի չեն․ այստեղ պահվում են նախնիների մասունքները։

 Բուրկինա Ֆասոն շատ աղքատ երկիր է, հնարավոր է նույնիսկ ամենաղքատը աշխարհում, բայց այն հարուստ է իր մշակութային ժառանգությամբ:

Շնորհիվ այս նախշազարդ տների Բուրկինա Ֆասոյի փոքրիկ գյուղը դարձավ տեսարժան վայր զբոսաշրջիկների համար։