Հայտնի է, որ արվեստագետները  միշտ չէ, որ ստանում են  գումար այն աշխատանքի դիմաց, որ կատարում են, կամ միշտ չէ, որ նրանց աշխատանքները ընդունվում են հասարակության կողմից, բայց առաջնորդվելով գեղեցիկը ստեղծլու անհրաժեշտության սկզբունքով`  ստեղծագործող մարդիկ  շրջապատում են իրենց իրերով, որոնք իրենք են  հորինել և ստեղծել` դրանից ստանալով հանգստության զգացում և բավարում:

Այսպիսի հետաքրքրիր արվեստագետներից է նաև 1944 թվ․ ծնված Վեդժո Ռոնկկոնենը /Веджо Ронкконен/՝ ֆին քանդակագործ, ով բնակվում էր Պարիկքալայի հեռավոր ագարակում /Արևելյան Ֆինլանդիա/։

Ռուսաստանի հետ սահմանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա նա ստեղծել է քանդակների գաղտնի այգի, որը այժմ դիտարկվում է որպես ֆինլանդիայի ժամանակակից ազգային արվեստի ամենակարևոր տարր:

Այգին հետաքրքիր է այստեղ «բնակվող» մոտ 500 բետոնե արձաններով: Քանդակագործը իր առաջին քանդակը ստեղծել է 1961թվ, որը պահպանվել է մինչև այժմ: 500 քանդակներից  200-ը  քանդակագործի դիմանկարներն են:

Նա ուներ մեծ հետաքրքրություն յոգայի փիլիսոփայության հանդեպ, դրա համար նա յուրացրել է  յոգայի շատ դիրքեր, որոնք էլ ներկայացված են նրա քանդակներում: Հեշտությամբ կարելի է ենթադրել, որը նրա քանդակները նրա կյանքի ուղու մարմնավորումն են:

Տարբեր արվեստի գործերը ցույց են տալիս  նրա  կյանքի փուլերը` ընդհուպ մինչև ծերանալը: Չնայած այս այգու տարօրինակ լինլուն` այն հայտնի է ամբողջ աշխարհում:

Այգին բաց է բոլորի համար, և մուտքն անվճարէ, միակ բանը, որը խնդրում է քանդակագործը, դա հյուրերի գրքում ստորագրություն թողնելն է:  Հյուրերի յուրաքանչյուր գիրքը պարունակում է  5000 ստորագրություն: Այդ գրքից նրա մոտ կա արդեն 50-ը: Ահա թե ինչքան է հայտնի այգին: