Ձնծաղիկների հովիտը մասնավոր անտառային տարածք է՝ թաքնված Էքսմուր ազգային պարկում։ Սեփականատերերը թույլատրում են այցելուների մուտքը այստեղ յուրաքանչյուր տարի փետրվար ամսին, քանի որ այդ ժամանակ այստեղ գետնին փռվում է իսկական ձնծաղիկների գորգ։ Այցելելով այս վայր՝ միանգամից զգում ես գարնան շունչը։

      Մենք չէինք կարող բաց թողնել այս հրաշքը սեփական աչքերով տեսնելու հնարավորությունը,  այցելեցինք ձնծաղիկների հովիտ, զբոսնեցինք և ուղղակի լավ օր անցկացրինք, ինչը կփորձենք ներկայացնել ֆոտոշարքում։

     Էքսմուր ազգային պարկի տնօրինությունը կազմակերպում  է մեքենաների կայանման ծառայությունը և մուտքի գործընթացը  Ձնծաղիկնեի հովիտ։

Այն բաց է հունվարի 31-ից մինչև մարտի մեկը ներառյալ։ Շատ սիրված վայր է զբոսաշրջիկների շրջանում։