Աշխարհի ամենախորհրդավոր վայրերից մեկը լքված զինվորական հիվանդանոցն է  Գերմանիայի Բելից քաղաքում։ Այն իր խորհրդավորությամբ այսօր գրավում է  բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը։

1898 թվականին Բելից քաղաքից ոչ հեռու տուբերկուլյոզով հիվանդների համար կառուցվեց  առողջարան։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այն դարձավ զինվորական հիվանդանոց, իսկ հետագա ճանաչումը  նրան բերեց Ադոլֆ Հիտլերը, ով 1916 թվականին՝ կռվում վնասվածք ստանալուց հետո,  բուժվում էր այնտեղ:

Իսկ արդեն 1930-ական թվականներին առողջարանը լավագույններից  մեկն էր Գերմանիայում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին առողջարանը նորից վերածվում է զինվորական հիվանդանոցի:

1945 ից – 1994 թվականներին  հիվանդանոցը պատկանում էր  ԽՍՀՄ–ին: Այն Խորհրդային Միության սահմաններից դուրս  ամենամեծ խորհրդային հիվանդանոցն էր:

1994 թվականին խորհրդային զորքերը Գերմանիայից դուրս բերելուց  հետո այն ոչ մեկին չէր պատկանում և սկսեց վերածվել ավերակների։

3 տարի անց հիվանդանոցը փորձում են վերակառուցել, բայց փորձերը, չգիտես  ինչու,  ձախողվում են:

Այժմ համալիրը   նորից վերականգնվում է։

 Այս վայրը զբոսաշրջիկների շրջանում հայտնի դարձավ շնորհիվ վերջերս կառուցված հետիոտնային հարթակի:

Հետիոտնային կամրջի երկարությունը 200 մետր է, իսկ գետնից բարձրությունը՝  20 մետր։