Ավելի քան կես դար առաջ հնագույն Շիչեն քաղաքը, որը գտնվում է Չժեցզյան մարզում, թվում էր անհետ կորած: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Իրականում այն հովիտը, որտեղ գտնվում էր Շիչենը, վերածել են Ցինդաո արհեստական ջրամբարի` նոր հիդրոէլեկտրակայանի կառուցման նպատակով:

 Դրա համար իշխանությունները ստիպված էին տարաբնակեցնել  290 000 մարդու, որոնց ընտանիքները դարերով բնակվում էին այդ տարածքներում: Դրանից հետո կառուցվեց թումբ,  և ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց քաղաքը հայտնվեց լճի հատակին:

Այսուհետ Ցինդաոն կամ «հազարավոր կղզիների լիճը» ստորջրյա գերեզման է քաղաքի համար, որը  հիմնադրվել է 670 թվականին և կրում է «Առյուծների քաղաք» հպարտ անվանումը:

 Զարմանալի է, բայց 26-40 մետր խորությունը թաքցնում է իր մեջ տարիներ շարունակ ազատազրկված Շիչենը :

Ավելի քան կես դար անց՝  անգամ փայտյա ճաղավանդակներն ու աստիճանները գտնվում են լավ վիճակում, կարծես թե ժամանակը Առյուծների քաղաքում անցնում է այլ կերպ:

 Սարսափելի մեռած  քաղաք կամ խորհրդավոր ստորջրյա թագավորություն․ ամեն մեկը ունի իր կարծիքը այս վայրի մասին, բայց անխոս այս վայրը՝ հարուստ և հին պատմությամբ, արժանի է ոչ միայն  սուզորդների, այլև հնագետների ուշադրությանը :

Ոչ ոք և ոչինչ հիմա չի խանգարում ձեզ ծանոթանալ Առյուծների քաղաքին, մտնել ցանկացած տուն կամ հպվել ամենաբարձր շենքի տանիքին․ այստեղ արդեն չկա անհնարին ոչինչ: