Այս անգամ հրավիրում ենք իտալական խոհանոցի սիրահարների ուշադրությունը․․․պատրաստում ենք իտալական «Պեպերոնատա»:

 

Մեզ հարկավոր է՝

 

    հավի ֆիլե – 500 գ

    ալյուր – 1 ճ/գ

    սոխ – 2 գլուխ

    սխտոր – 4 պճեղ

    սև պղպեղ – ըստ ճաշակի

    աղ – ըստ ճաշակի

    կարմիր տաքդեղ – 2 հատ

    լոլիկ – 400 գ

    լոլիկի մածուկ – 2 ճ/գ

 

   Հավը լվանում ենք և 2×2 չափի կտորների բաժանում, այնուհետև աղով և պղպեղով համեմում ենք։ Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում։ Թավայի մեջ 2 ճ/գ բուսայուղ ենք տաքացնում և ֆիլեն 5-7 րոպե տապակում։  Հանում ենք և տեղափոխում այլ ամանի մեջ։ Սխտորը ճզմում ենք, սոխը կիսաշրջանաձև կտրատում, տաքդեղը բարակ կտրատում, լոլիկը կեղևահան  անում, ավելացնում 2 ճ/գ լոլիկի մածուկը և բլենդերով լոլիկի խյուս պատրաստում։

      Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք տաքդեղը և 5 րոպե տապակում։ Այնուհետև ավելացնում ենք մի կողմ դրած ֆիլեն՝ այդ զանգվածին ավելացնելով լոլիկի խյուսը հասցնում ենք եռման աստիճանի և 20-25 րոպե շոգեխաշում։ Եվ վերջ․․․

Համեղ և հաճելի օր։