Այսօր պատրաստում ենք իսպանական տորտիլյա

 

Մեզ հարկավոր է՝

 

կարտոֆիլ – 5 հատ

սոխ – 1 գլուխ

ձու – 5 հատ

հազրեվարդ (розмарин) – 1 ճյուղ

ձիթայուղ – 5ճ/գդ

պղպեղ սև

աղ

 

Գնացինք։

 

Կիսալուսնաձև կտրատում ենք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվանում ենք կտրատված կարտոֆիլը, ապա չորացնում ենք սրբիչով:

 

Ձիթայուղը լցնում ենք  թավայի մեջ, տաքացնում ենք այն, ապա ավելացնում կտրատված սոխը, տապակում ենք  մի փոքր, որից հետո լցնում ենք կարտոֆիլը: Լավ խառնում ենք և տապակում 10-15 րոպե՝  պարբերաբար խառնելով:

 

Կարտոֆիլի  պատրաստ լինելուն պես համեմում ենք աղ և պղպեղով, մանրացված հազրեվարդով,  նաև մուսկատի ընկույզով /ըստ ցանկության/:

 

Առանձին տարայի մեջ հարում ենք ձուն, ավելացնում ենք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնում:
Ստացված զանգվածը վերադարձնում ենք թավայի մեջ և   տապակում ենք  միջին կրակի վրա 3-4 րոպե փակ կափարիչով:

Այնուհետև բացում ենք կափարիչը, թավայի վրա դնում համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջում ենք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3 րոպեի չափով:

 

Պատրաստի տորտիլյայի վրա լցնում  ենք  մանրացված հազրեվարդ և մատուցում ենք թթվասերի հետ:

 

Հաճելի և համեղ օր։