Զամբեզի գետի վրա է գտնվում  Աֆրիկա մայրցամաքի ամենագեղատեսիլ ու հրաշագեղ տեսարաններից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ։ Ջրվեժի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, այն առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ։ Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն  իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով։ 1855 թ-ին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը։

Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»։

Զբոսաշրջիկները հատկապես շատ են գարնանը, երբ գետի բարձրության մակարդակը հասնում է առավելագույնի. ամեն վայրկան 5 մլն լիտր ջուր է թափվում 100 մետր ներքև , իսկ ջրվեժից 30 կմ հեռավորության վրա հնարավոր է տեսնել ջրի վրա բարձրացող ամպերի գոլորշիները:

Ջրվեժի խորքում գտնվող բազմաթիվ կղզիներ ջրի հոսանքը բաժանում են մի քանի ճյուղերի: Ջրվեժը և իր շրջակայքն այնքան ընդարձակ են, որ դժվար է մեկ հայացքով ընկալել դրանց իրական մեծությունը:

Ջրվեժը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգությանը: