Weekends.am–ի  Անգլիայում գտնվելու ժամանակ ձեզ արդեն «Ճամփորդական օրագրից»  հայտնի Minkan հանդիպեց Ջոն Սեյմուրի հետ։ Ջոն Սեյմուրը Սոմերսեթի 19-րդ դուքսն է, նրա նախնիները սերում են թագավորական ընտանիքից։ Նա նաև Լորդերի պալատի անդամ է։ Հանդիպումը կայացավ   դուքսի գլխավոր նստավայրում՝ Bradley House-ում։

Հանդիպման ժամանակ Ջոն Սեյմուրը պատմում էր իր նախնիների մասին, որոնք շատ մեծ դերակատարություն են ունեցել Անգլիայի քաղաքականության պատմություն մեջ հատկապես 15-րդ դարում։ Այնուհետև շրջեցինք  Bradley House-ում։ Ի դեպ, այստեղ հաճախ են լինում լրագրողներ։ Բացի այդ, Bradley House-ում կազմակերպվում են հարսանիքներ և այլ միջոցառումներ։

Այս 17-րդ դարի նշանավոր գեղեցկությամբ տունը հյուրերին հնարավորություն է ընձեռում տոնակատարություններ անցկացնել անգլիական պատմությունը և ժառանգությունը իր մեջ կրող վայրում։

Այսօր ձեզ ևս տալիս ենք հնարավորություն շրջել Bradley House-ում մեզ հետ միասին։