Չինական խոհանոցը աշխարհի ամենահետաքրքիր ուտեստներով է լի: Այս խոհանոցն իսկապես յուրահատուկ է:

 

Չինական խոհանոցում պարզ բաժանում չկա մսային, բանջարեղենային,  փոխարենը տարբեր բաղադրիչներ համադրված են մի ճաշատեսակի մեջ: Շատ բնորոշ գիծ է ճաշերի ներդաշնակեցումը, որը նշանակում է, որ մի անգամ ուտելու ընթացքում չինացիները երբեք չեն մատուցում մսի նույն տեսակը պարունակող կամ նույն համն ու տեսքն ունեցող երկու ճաշատեսակ: Դա կապված է  փիլիսոփա Յի Յինի հռչակած տեսության հանդեպ ուժեղ հավատի հետ: Այս տեսության համաձայն՝ յուրաքանչյուր համը համապատասխանում է մի ներքին օրգանի, այս պատճառով ճաշի մեջ համերը համադրելով՝ օրգանիզմը մնում է առողջական լավ վիճակում։

 

Գոյություն ունի այսպես կոչված չինական խոհանոցի ութ տեսակ (中国八大菜系).

 

քաղցր կանտոնյան. հայտնի է իր նուրբ և խրթխրթան ուտեստներով,

անհոյան,

բուրավետ, քաղցր և թարմ ֆուցզյանյան,

ձիթային և բազմագույն հունանյան,

ցզյանսու խոհանոց,

արտասովոր շանդունյան – հենց այնտեղ են պատրաստում շնաձկան լողաթև և ծիծեռնակի բույն,

կծու և յուղային սըչուանյան. հայտնի է ուտեստներից դուրս եկած համի պահպանմամբ և դանակի հմուտ աշխատանքով,

չժեցզյանյան:

 

 

Չինացիները աղ ու բիբար չեն դնում սեղանին, քանի որ նրանք գրեթե չեն օգտագործում շատ երկրների սեղաններից անպակաս այս համեմունքները: Դրանց փոխարեն, սակայն, նրանց սեղանին կարող ես գտնել չիլի, քացախ ու սոյայի սոուս:

 

Ինչ վերաբերում է միջատներին, շատ չինացիներ նույնիսկ ծիծաղում են, երբ զբոսաշրջիկները փորձում են համտեսել միջատներ ու սողուններ։