Նիդեռլանդների Գիտխորն գյուղը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր երազում են խաղաղ կյանքի մասին՝ հեռու աղմուկից: Այս  գյուղը չունի ճանապարհներ, միակ մուտքը ջրի միջոցով է, բազմաթիվ գեղեցիկ ջրանցքների վրայով կամ ոտքով՝ օգտագործելով փայտե կամարաձև կամուրջները:

Այս գյուղը մեծ սեր է վայելում զբոսաշրջիկների շրջանում և հայտնի է դարձել 1958թ., երբ հայտնվեց հոլանդացի ռեժիսոր Բերթ Հաանստրայի «Ֆանֆարե» ֆիլմում:

Գյուղը գտնվում է Օվերեյսել երկրամասում և  հայտնաբերվել է 1230թ. մի խումբ փախստականների կողմից։

Այստեղ  կան 4 մղոնանոց ջրանցքներ և ծղոտե տանիքներով ագարակներ, որոնք թվագրվում են 18-րդ դարին:

Այս փոքրիկ գյուղը ստացել է Նիդեռլանդների Վենետիկ անվանումը և տարեկան գրավում է բազմաթիվ  զբոսաշրջիկների ուշադրությունը։