Weekends.am զրուցակիցն է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, ում հետ զրուցել ենք հանգստի ժամանակ գեղեցիկ և նորաձև լինելու,  գեղեցիկը հարմարավետության հետ համադրելու մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

 

Սիրո՞ւմ եք ճանապարհորդել։

 Ճանապարհորդելը, ըստ իս, օդի ու ջրի պես անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, և ես էլ բացառություն չեմ։ Ասել, որ ես սիրում եմ ճանապարհորդել, կնշանակի ոչինչ չասել, շա՜տ եմ սիրում ճանապարհորդել։

 

Ո՞րն է այն վայրը, ուր այցելությունը Ձեր կյանքում ինչ-որ բան փոխեց։

 Առաջին անգամ 2009-ին այցելեցի Եվրոպա՝ սկզբում Լեհաստան, որտեղ սովորում էի Վարշավայի պետական համալսարանի ամառային դպրոցում, այնուհետև Ֆրանսիա և Բելգիա․․․ Այս ճանապարհորդությունը փոխեց կյանքս հիմնովին, հենց այս այցելություններից հետո հստակ որոշեցի դառնալ բլոգեր և գրել նորաձևության մասին։

 

Ինչպե՞ս հանգստի ժամանակ համադրել նորաձևությունը և հարմարավետությունը։

 Իրականում, ժամանակակից նորաձևությունը արել է ամեն բան, որ մենք մեզ հարամարավետ զգանք թե՛ աշխատավայրում, թե՛ հանգստի գնալիս։ Սպորտային կոշիկներ, երկար օվերսայզ զգեստներ, ահա այս եկրու էլեմենտները կդարձնեն ձեր լուքը հարմարավետ և ոճային։

 

Ինչպե՞ս ճիշտ շպարվել ծովափնյա հանգստի ժամանակ։

 Կարծում եմ, շատերը սպասելու են, որ ասեմ՝ մի շպարվեք, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ․շատ հաճախ արևի ուղիղ ճառագայթներից մեզ օգնում է պաշտպանվել հենց տոնային քսուկը։ Ավելացրեք այտոսկրերին մի փոքր բրոնզեր և վերջ, դուք գեղեցիկ եք, իսկ մաշկը՝ պաշտպանված։

 

 Ի՞նչ կրել օդանավակայան գնալիս, որպեսզի լինի և՛ հարմար, և՛ գեղեցիկ։

 Նայած՝ որքան երկար է լինելու թռիչքը և՝ ուր եք գնում։ Իմ սիրելի տարբերակն է սպորտային տաբատն ու սպիտակ շապիկը, համադրած սպորտային կոշիկներով։

 

Ի՞նչ պետք է լինի կնոջ /աղջկա/ ճամպրուկի մեջ ցանկացած ճանապարհորդության գնալիս։

 Բազային հագուստ, մինիմալ կոսմետիկ պարագաներ, 2-3 տեսակ կոշիկ, 1  երեկոյան լուք, երբեք չգիտես, որ պահին կսկսվի կյանքիդ հեքիաթը 😉

 

 Ի՞նչ վերցնել հագուստից, որ հնարավոր լինի կրել  տարբեր կերպ՝ ճամպրուկում տեղ խնայելու համար։

 Բազային հագուստը միշտ սիրում եմ համադրել տեղում գնած աքսեսուարների հետ, ինչի հետևանքով գնում եմ մեկ ճամպրուկով, վերադառնում՝ երկուսով։

 

Հնարավո՞ր է հանգիստ երեխաների հետ։

 Ոոոոոոչ 😀 😀 😀

 

 Ո՞րն է Հայաստանում Ձեր ամենասիրելի վայրը։

 Ամոթ է ասել, բայց Հայաստանում շատ քիչ տեղեր եմ հանգստացել։ Մանկուց ամենասիրելին է Ջերմուկը, այնտեղ շատ ենք եղել ընտանիքով, այն ինձ փոքրիկ եվրոպական քաղաք է հիշեցնում։

 

 Ի՞նչը Ձեզ կստիպի տեղափոխվել այլ երկիր։

 Ստիպելու կարիք չի լինի, ես իմ էությամբ կոսմոպոլիտ եմ, միայն ասեք, և ես կմեկնեմ նույն օրը։

 

Ո՞ր երկրի խոհանոցն եք նախընտրում։

 Իտալական և վրացական։

 

 Համամի՞տ եք, որ հայ տղամարդիկ ամենալավն են։

 Միանշանակ։

 

Ո՞րն է այն երկիրը, ուր կցանկանայիք նորից գնալ և խոստանում եք, երբ գնաք կպատմեք այդ մասին weekends.am-ի  «Իմ օրագիրը» բաժնում։

 Երբ մյուս անգամ մեկնեմ Փարիզ, խոստանում եմ մանրամասն ներկայացնել Ձեր ընթերցողներին իմ սիրած վայրերը։

 

Հարցազրույցը վարեց Արփինե Մաթևոսյանը