Weekends.am-ի այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում  մեր  թիմի անդամ Քրիստինեի այցելությունը    Չենգդու քաղաքի  գեղեցիկ և հայտնի վայրերից մեկը` Jin Li street /Ջին Լի փողոց/ ֆոտոշարքով։ Նշենք, որ այս այցելությունը ներկայացրել ենք նաև տեսանյութով։
   Jin Li street-ը շատ հայտնի և սիրված վայր է զբոսաշրջիկների շրջանում։ Սա մի վայր է, որտեղ դուք կարող եք զգալ չինական մշակույթի շունչը, փորձել չինական ավանդական ուտեստները, կատարել գնումներ, լսել  չինական կենդանի երաժշտություն և երազանք պահել հատուկ դրա համար նախատեսված վայրում։