Վրացական խոհանոցի գրեթե բոլոր ուտեստներն ունեն կծու և սուր համ։ Նրանք լայնորեն օգտագործում են բանջարեղենային ուտեստներ և որպես լրացում՝  մսային ուտեստ։ Կա տարբերություն Արևմտյան Վրաստանի  և Արևելյան Վրաստանի խոհանոցների միջև։ Արևմտյանի խոհանոցում օգտագործում են եգիպտացորենի ցորեն, գերիշխում է կորեկը, սուլուգունի վրացական պանիրը։ Արևելյան խոհանոցում օգտագործվում է ցորենի հացը։ Բացի այդ, Արևելյան Վրաստանի խոհանոցում օգտագործվող մսի մեծ մասը կազմում են ընտանի կենդանիները: Ձկնային ուտեստները Վրաստանում հազվադեպ են լինում, բացառությամբ այն մասերի, որտեղ զարգացած է ձկնորսությունը:

    Չանախին վրացական խոհանոցի ճաշատեսակ է, որը կավե անոթում բանջարեղենի հետ շոգեխաշած ոչխարի միս է։ Չանախիի ավանդական բանջարեղենները՝ կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը և սոխը, անոթի մեջ շարում են շերտերով։ Բոլոր բանջարեղենները միասին վերցվում են մսի զանգվածի չափով։ Չանախիի պատրաստման համար, որպես կանոն, օգտագործվում են վրացական խոհանոցին հատուկ համեմունքներ։ Կերակրատեսակն ի հայտ է եկել մինչև 16-րդ դարը, երբ կարտոֆիլը Ամերիկայից բերեցին Եվրոպա։

 Ճաշատեսակը միայն վրացական խոհանոցին չէ հատուկ։ Նման ճաշատեսակ տարածված է նաև Արևելքում։