Yuantong Ancient Town-ը գտնվում է Չենգդու քաղաքից 40 կմ դեպի արևմուտք։ Այն փոքրիկ քաղաք է, որը կարելի է 30 րոպեում ծայրից ծայր քայլել։ Քաղաքի առաջին բնակիչները  այստեղ տեղակայվել են ավելի քան 1500 տարի առաջ։

Ցին դինաստիայի օրոք քաղաքը հայտնի էր որպես արդյունաբերական քաղաք։ Այն շատ նման է Չինաստանի մյուս հին քաղաքներին՝ իր հին տներով, հին ծառերով և փողոցներով, բայց այստեղ կա նաև հին կաթոլիկ եկեղեցի, որը կառուցվել է ֆրանսիացի քարոզիչների կոցմից 19-րդ դարում և կանգուն է մինչ օրս։

Այս հին քաղաքը  լավ պահպանվել է և այսօր արդեն հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ։

Weekends.am-ը ներկայացնող Քրիստինեն զբոսնեց քաղաքում, փորձեց զրուցել տեղացիների հետ, փորձերը անհաջող էին, քանի որ Չինաստանում անգլերեն ոչ ոք գրեթե չի խոսում և չի հասկանում․․․ինչևէ․․․ այցը  Yuantong Ancient Town ինքնին շատ հետաքրքիր էր, ինչում կարող եք համոզվել ինքներդ՝ դիտելով այս ֆոտոշարքը։