Այսօր բավականին դժվար է զբոսաշրջիկներին զարմացնելը, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են ցանկացած զարմանալի թվացող գաղափար կյանքի կոչելու հնարավորություն։ Այնուամենայնիվ կան այգիներ, որոնք մինչ օրս զարմացնում և գրավում են զբոսաշրջիկներին, այս հոդվածում ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։


  Տիեզերական այգի  Շոտլանդիայում: Այն զարդարված է ֆուտուրիստական պարագաներով, և իզուր չէ, որ կրում է «տիեզերական» անվանումը: Այգու ստեղծման գաղափարը ճարտարապետ Չարլզ Ջենքսինն է:

   Մարքեյսաքի կախովի այգիները Ֆրանսիայում: Այս այգիները շրջապատում են Դորդոնի տարածքում գտնվող հնագույն դղյակներից մեկը: Այստեղ յուրաքանչյուր բույսի որևէ քանդակի ձև է տրված, և սրանք, իրար միանալով, հսկայական կանաչ լաբիրինթ են կազմում:

   Բեյի այգիներ՝ Սինգապուր: Սա դիզայներական անտառ է, որն իր մեջ ներառում է բնության յուրօրինակ երևույթներ, նաև տեխնոլոգիական, նորարարական միջոցներ, որոնք բույսերին տալիս են հստակ ձև ու կառուցվածք:

 Իտալական Իզոլա Բելլայի այգիները գտնվում են աշխարհի ամենագեղեցիկ լճերից մեկի ափին: Դրանց կենտրոնում մի շքեղ դղյակ է վեր խոյանում՝ շրջապատված տարբեր տեսակի բույսերով և թփերով: Ողջ տարածքում էկզոտիկ կենդանիներ են բնակվում:

Հաջորդ զարմանալի վայրը զբոսաշրջիկների համար Բրունո Տորֆսի այգիներն են Ավստրալիայում: Սրա յուրօրինակությունը նրանում է, որ ողջ տարածքով մեկ տեղադրված են անթիվ արձանիկներ՝ ստեղծված հեթանոսական դիցաբանության ոճով՝ անտառային փերիներ, թզուկներ, հեքիաթային կերպարներ, էլֆեր:

Հիշե՛ք այս վայրերը և երբ լինեք այս երկրներում, անպայման այցելեք դրանք։
No Comments Աշխարհի շուրջՀետաքրքիր

Leave a Reply

error: Նյութը ձեռք բերելու համար դիմեք հեղինակին