Պետքարան-ռեստորան, Չինաստան

Ռեստորանը գտնվում է Տայուան քաղաքում, որը արագ դարձել է քաղաքում ամենաճանաչված հաստատությունը: Այստեղ զուգարակոնքերի վրա են նստում, իսկ պատերը լոգարան կամ պետքարան են հիշեցնում:

Հաննիբալյան սուշի, Ճապոնիա

Իհարկե, սա իսկական մարդ չէ, այլ միայն բրնձից պատրաստված կրկնօրինակ, մարմինը սուշիից է պատրաստված, իսկ արյունը՝ սոուսից։ Սեռական օրգանները ստիպված են եղել փոխարինել արհեստական՝ ուտելու համար ոչ պիտանի կրկնօրինակներով:

Ճաշ մեռածների հետ, Հնդկաստան

Հին գերեզմանատան տարածքում ռեստորան կառուցելիս հնդիկ Քրիշան Քուտին որոշել է պահպանել գերեզմանները: Այն, ինչը ժամանակին տարօրինակ որոշում էր թվում, հետագայում խորամանկ քայլի վերածվեց: Ամեն օր ռեստորանի այցելուները այստեղ են գալիս սարսափելի զգացողությունների հետևից:

Ճաշ մթության մեջ, Անգլիա

Տարօրինակ թվացող այս գաղափարը աշխարհում շատ ռեստորանների է վարակել, սակայն դրանցից ամենահայտնին լոնդոնյան Dans Le Noir-ն է: Հենց որ հաղթահարում եք ձեզ վրա գերիշխող տեսողության զգացողությունը, դուք մտնում եք բույրերի և հոտերի բոլորովին այլ աշխարհ: Ձեր տրամադրության տակ են կույր գիդերը:

Նուդիստական ճաշ, ԱՄՆ

Ամիսը մեկ անգամ Նյույորքյան Clothing Optional Dinners ակումբը բավականին տարօրինակ՝ «մերկ» երեկույթ է կազմակերպում:  Արարողությունը մի քանի կանոններ ունի, որոնցից մեկն այն է, որ հարկավոր է աթոռի վրա փռելու կտոր բերել, իսկ սպասարկող անձնակազմը պետք է հագնված լինի:

Կապիկ մատուցողներ, Ճապոնիա

Եթե դուք այցելեք Ուցունոմիայում գտնվող Kayabukiya Tavern ռեստորանը, ապա ձեր սակեն մատուցողի հագուստով կապիկ կմատուցի: Ռեստորանի սեփականատերը ասում է, որ հատուկ կապիկներին չի վարժեցրել, նրանք այդ գործը սովորել են նայելու ընթացքում:

Ճաշ հիվանդանոցում, Թայվան

D.S. Music ռեստորանը գտնվում է Թայբեում։ Իրականում այն հիվանդանոցի թեմայով բավականին տարօրինակ ռեստորան է, որտեղ մատուցողները բուժքույրերի համազգեստ են կրում, սեղանները պատրաստված են հիվանդանոցների մահճակալներից, իսկ խմիչքներն այստեղ ներարակիչներով են մատուցում: Պատերն այստեղ ամբողջովին պատված են ռենտգենյան լուսանկարներով:

Ճաշ Հրաշքների աշխարհում, Ճապոնիա

«Ալիսան Հրաշքների աշխարհում»-ը Ճապոնիայում այնքան հայտնի է, որ այնտեղ այս թեմայով ռեստորանների և սրճարանների մի ամբողջ ցանց է գործում: Այս ռեստորաններից յուրաքանչյուրը Ալիսայի մասին պատմող տարբեր պատմությունների թեմաներով է հարդարված:

Ճաշ երկրաշարժի ժամանակ, Իսպանիա

Disaster Café սրճարանում մարդիկ վճարում են նրա համար, որպեսզի ճաշեն 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ: Ավելին, այստեղ սեղանները մի քանի շաբաթ առաջ են պատվիրում: Առայժմ սրճարանի այցելուներին հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:

Ընթրիք նինձայի հետ, ԱՄՆ

Նյու Յորքի Թրայբեք թաղամասում է գտնվում նինձայով ճապոնական ռեստորանը, որը նույնպես թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Ռեստորանը կրակով և քունգ ֆուով հնարքներ, դանակներով մատուցողներ է առաջարկում: Եթե ձեզ պատից կախված զինված նինձաներ են դուր գալիս, ապա այս ռեստորանը ձեզ համար է: