Մարգարիտա պիցցայի ստեղծման պատմությունը.  Նեապոլի պիցցերիաներից մեկի հիմնադիրը պիցցա է պատրաստել Մարգարիտա թագուհու համար` Իտալիայի  դրոշի գույներով. կանաչը` ռեհան, կարմիրը` լոլիկ, սպիտակը` մոցարելլա պանիր։ Թագուհին շատ է այն հավանել, իսկ դե, աշխարհն էլ  ստացել  է «համեղ բրենդ»:

Այս անգամ առաջարկում ենք միասին պատրաստել պիցցա Մարգարիտա, որը ոչ միայն համեղ  է, այլև ունի պատրաստման հեշտ եղանակ։

 

Մեզ հարկավոր է՝

 

փակած պոմիդոր 

3 թ գ մանրեցրած սխտոր

1 կամ կես բաժակ չորացրած ռեհան

2 ճ գ զեյթունի ձեթ

մի փոքր կարմիր կծու բիբարի փաթիլներ կամ փոշի

3 ճ գ մոցցարելլա պանիր 

 

Սոուսը պատրաստելու համար տաքացնում ենք զեյթունի ձեթը թավայի մեջ: Ավելացնում ենք սխտորը, մի փոքր հետո նաև փակած լոլիկները: Աղ, բիբար, կարմիր կծու բիբար, ռեհան և…վերջ: Պիցցայի սոուսը պատրաստ է, կարող ենք այն լցնել պիցցայի խմորի վրա։ Այնուհետև ավելացնում ենք մոցցարելլան ու թարմ ռեհանի տերև:

Տաքացնում ենք վառարանը մինչև 150 աստիճան ու տեղավորում պիցցան այնտեղ` 10-15 րոպեով:

 

Մատուցում ենք սիրով և լսում գովասանքի խոսքեր։

 

 Համեղ և հաճելի օր։