Լաս Վեգասը սիրում է մարդկանց հիացնել իր շքեղությամբ և  անսովոր ժամանցի վայրերով։ Այս հոդվածում ուզում ենք ներկայացնել  աշխարհի ամենագեղեցիկ լողավազաններից  մեկը, որը գտնվում է Golden Nugget հյուրանոցում։ Միայն լողավազանի կառուցումն արժեցել է 20 մլն դոլար։ Լողավազանում կան շնաձկներ, էկզոտիկ ձկներ և այլ ծովային կենդանիներ։

Այցելուները ունեն  հնարավորություն  առանց կյանքը վտանգելու լողալ շնաձկների  և այլ ծովային կենդանիների կողքին։  Այստեղ կառուցված է վտանգավոր ձկների համար հատուկ ջրամբար, որը պարունակում է 900 000 լիտր ջուր, պաշտպանիչ շերտը գրեթե չի երևում, և այնպիսի  տպավորություն է ստեղծվում, ասես դուք լողում եք վտանգավոր կենդանիների հետ։

Ամեն դեպքում այս վայրը թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Եթե վստահ եք, որ չեք վախենա այս անսովոր լողավազանում, ուրեմն այս վայրը հենց ձեր համար է, և արժե այն ընդգրկել ձեր նախընտրելի վայրերի ցանկում։