Հունիսի 10-ը  պաղպաղակի համաշխարհային օրն է համարվում։ Այս կապակցությամբ առաջարկում ենք միասին պատրաստել  լիմոնով պաղպաղակ։

 

Գնացինք…

Լիմոնի հյութը քամում ենք, սերուցքը հարում մինչ թանձրանալը:  Սերուցքը չափից շատ պետք չէ  հարել, եթե չեք ցանկանում, որ  պաղպաղակը յուղոտ ստացվի:

Սերուցքի մեջ խտացրած կաթ ենք լցնում, խառնում ենք և ավելացնում ենք լիմոնի հյութ: Զանգվածը կաղապարի մեջ ենք լցնում, ապա դնում ենք սառցախցիկ:

2 ժամ հետո պաղպաղակը հանում ենք , խառնում և դնում ենք սառցախուցը, այնհտետև մնում է միայն սպասել մինչ պաղպաղակի լավ սառչելը։

 

 Հաճելի և համեղ օր: