Այս հոդվածում ուզում ենք պատմել նախնադարյան ամենաառեղծվածային պատմամշակութային վայրերից մեկի մասին:

Եգիպտական Ասուան քաղաքի մոտ գտնվող անտիկ քարհանքում մի հսկայական քարի կտոր կա, որը նախատեսված էր օբելիսկ դարձնել, սակայն անհայտ պատճառներով աշխատանքները մնացել են կիսատ։
Ենթադրվում է, որ աշխատանքների դադարեցման պատճառը   քարի մակերեսի վրա առաջացած ճաքերն են, բայց դա միայն վարկած է։

Այս օբելիսկն ավարտի հասցնելու դեպքում այն  մեկ երրորդով ավելի մեծ կլիներ, քան անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած ցանկացած օբելիսկ: Կանգնած վիճակում այն կունենար 42 մետր բարձրություն և կկշռեր 1200 տոննա՝ լինելով ավելի բարձր, քան 10-հարկանի շենքը: 

Ինչևէ, հարցերը շատ են, բայց պատասխաններ չկան․․․ օրինակ, թե  ինչպե՞ս էին հին եգիպտացիները պատրաստվում տեղափոխել ու կանգնեցնել այս օբելիսկը, եթե այն, այնուամենայնիվ, ավարտին հասցվեր: