Եվ այսպես շարունակում ենք պատմել Կուալա Լումպուրի տեսարժան վայրերի մասին՝ ներկայացնելով այն վայրերը որտեղ մեք հասցրել ենք լինել։ Մեր նախորդ հոդվածում պատմել ենք դրանցից մի քանիսի մասին, որոնց կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը, իսկ այս անգամ կպատմենք ևս մի քանի հետաքրքիր վայրերի մասին և  կխոսենք մալազիական խոհանոցի համեղ ուտեստների մասին։

 Դե ինչ, գնացինք։

 

 

Կուալա Լումպուրի բուսաբանական այգի, որը իր մեջ ընդգրկում է  նաև «Orchid» այգին և թռչունների այգին․սա իդելական վայր է բնության,  ծաղիկների սիրահարների համար, հսկայական տարածքով, ասես դրախտ լինի /դրախտում չեմ եղել, բայց կարծում եմ այս տեսքը կունենա)/։

 

Այգին  քաղաքին մոտ է, որպես փոխադրամիջոց կարող է ծառայել  հեծանիվը։ Եթե շատ հոգնած եք, կարող եք գնալ տաքսիով, որը կարժենա մոտ  14 ռինգիտ /մոտ 770 դրամ/։

Այգին շատ մաքուր է, եզակի թռչունների տարբեր տեսակներով։ Այգում կարող եք կտրվել կենտրոնի աղմուկից և  վայելել բնությունը, կանաչը․ այստեղ մի տեսակ խաղաղություն է տիրում։ Մի խոսքով, սա մի վայր է, որտեղ կարող եք գտնել ինքներդ ձեզ, ի մի բերել մտքերը, խորհել և հանգստանալ։

Նկատի ունեցեք, որ այգին բաց է մինչև 18․00 և կարելի է այգում  անցկացնել 2-3 ժամ։ Orchid այգու մուտքը անվճար է, իսկ  թռչունների այգու մուտքը՝ 65 ռինգիտ մեծերի /մոտ 3600 դրամ/,  45 ռինգիտ փոքրերի  համար /մոտ 2500 դրամ/։ Վստահեցնում ենք արժե այցելել։

 

Հաջորդը վայրը, որի մասին ուզում ենք պատմել Sri Mahamariamman Temple-ն է։ Տաճարը համարվում է հինդուական հին տաճար, որը 1873թ․ է կառուցվել, որից հետո վերակառուցվել է Հյուսիային Հնդկաստանի ոճին համապատասխան։

Տաճար մուտք գործելիս անպայման հարկավոր է կոշիկները հանել․ այդպես է ընդունված  բոլոր հնդկական տաճարներում, իսկ մուտքի արժեքն է 13 ռինգիտ /730 դրամ/։

Այս տաճարը ամենատպավորիչներից մեկն  է Կուալա Լումպուրում, նրա  բարձրությունը 22 մ է, դիմացի մասում պատկերված են հնդկական աստվածները։ Այցելուներին ներսում տալիս են  հասմիկից պատրաստված ծաղկեպսկաներ և բուրավետ խունկ։

 

Կուալա Լումպուրի ակվարիումը

 

Եթե ջրային կենդանիների սիրահար եք, ուրեմն առաջ, գնացինք տեսնելու ջրային աշխարհի ներկայացուցիչներին, օրինակ շնաձուկ տեսնել ուզո՞ւմ եք, դե՛ համեցեք․․․

 

Մուտքի արժեքն է 43 ռ․/2300դրամ/, կարող եք պատվիրել նաև առցանց։ 

Այժմ մի փոքր պատմենք կերակուրների մասին։

 

Մալազիան ձեզ առաջարկում է մալազիական, հնդկական, չինական խոհանոցի բազմազան ուտեստներ։ Մենք կխոսենք մեր փորձած կերակուրների մասին։

 

Մալազիական խոհանոց․․․

 

Կուալա Լումպուրը ձեզ կզարմացնի իր հայտնի կերակուրներից  Nazi Lemak-ով, բրինձ, որը եփված է կոկոսի կաթի մեջ, մատուցվում է եփած ձվի, անչոուսի, վարունգի և տապակասծ գետնանուշի հետ: Այս ուտեստը ձեզ վրա կարժենա մոտ 15 ռինգիտ, բայց փորձելը պարտադիր է):

 

Nazi goring-բրինձ, միս, սոուս, ծովախեցգետին, ձու և բանջարեղեն․ արժե՝ 18 ռին․և համային անզուգական տպավորությունները ապահովված են։

 Nasi նշանակում է բրինձ, այն առկա է մալազիական գրեթե բոլոր կերակուրներում։

 

Չինական խոհանոց

 

Երբ լինեք Կուալա Լումպուրում խրհուրդ կտանք այցելել Prcious Old China  ռեստորան 

 

 

Pie Tee-600 դրամ

Nyona laksa,-700 դրամ

Beer rendong-880 դրամ

Հյութ ձեր ցանկությամբ  500-600 դրամ։

 

Հնդկական խոհանոցը նույնպես շատ համեղ է՝ յուրօրինակ համեմունքներով, կծու քաղցր, մի խքոսով նյամ-նյամ, և գիտեք շատ մատչելի է՝ մոտ 1000-1200 դրամ, բայց չափաբաժինը այնքան մեծ է, որ  նույիսկ կարելի է 2 հոգով ուտել։

 

 

Մեր հաջորդ հոդվածում կշարունակենք ներկայացնել մեր թիմի անդամ Քրիստինեի ճանապարհորդությունը Մալազիա, էնպես որ հետևեք մեզ։

Շարունակելի․․․