Այս անգամ առաջարկում ենք պատրաստել իսպանական աղցան՝ լոլիկով և վարունգով։ Ամառվա այս շոգ եղանակին բանջարեղեններով աղցանները շատ հարմար են և հեշտ պատրաստման մեջ։

 

Մեզ անհրաժեշտ է՝

 

  1. Լոլիկ – 3 հատ
  2. Վարունգ – 3 հատ
  3. Կանաչ սոխ – 1.5 հատ
  4. Բուսական յուղ – 3 ճ/գ
  5. Քացախ – 1 ճ/գ
  6. Մանանեխ – 1 ճ/գ
  7. Սխտոր – 3 ատամիկ
  8. Սև աղացած պղպեղ՝
  9. Աղ

Սկզբում լոլիկն ու վարունգը բարակ շերտատում ենք, ապա  դասավորում ենք ամանի մեջ  հետևյալ հերթականությամբ՝ լոլիկի շերտ, ապա  սոուս, հետո սոխ,  վարունգ, սոուս, սոխ, լոլիկ։ Այսպես մինչև վերջին բանջարեղենի սպառվելը:

 

Սոուսը պատրաստելու համար խառնում ենք՝

 

բուսական յուղ,

քացախ,

պղպեղ,

աղ,

մանանեխ,

մանրացված սխտոր:

 

Համեղ և հաճելի օր։