Երևանում պաշտոնապես բացվեց Dine Sky-ը՝ ռեստորան երկնքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Շուշանի հետ, ինչպես նաև պաշտոնատար անձինք:

Dine Sky-վայր, որտեղ դուք կարող եք ոչ միայն համեղ սնվել և զգալ ադրենալինի մեծ չափաբաժին, այլև կարող եք վայելել Երևանի ողջ գեղեցկությունը թռչունի թռիչքի բարձրությունից։

1 ժամ 30 րոպե անցկանցնելն արժե 18,000, 23,000 և 27,000  ՀՀ դրամ՝ գումարած 10% սպասարկման վճար, որոնք էլ կիրականանան 14։00-15։30, 18։00-19։30 և 22։00-23։30։

Նշենք, որ ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնում, մոտ 50 մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։