ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ՎԱՀԱՆԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

2019 թվականի հունիսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից։ Տոնը 301թ․Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի։ Այդ օրը նշվում է նաև Վահանավանք վանական համալիրի ուխտի օրը։
Կապանի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորին Վահանավանքի վանական համալիր, որտեղ ժամը 10:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին տեղի կունենա տոնախմբություն։
Նույն օրը ժամը 9։30-ին Կապանի համայնքապետարանի հարակից այգուց համապատասխան տրանսպորտային միջոցներով կկազմակերպվի քաղաքացիների տեղափոխումը վանական համալիր։