Weekend-ը ճիշտ կազմակերպելու համար կարևոր է հետևել եղանակին։ Առաջարկում ենք ծանոթանալ առաջիկա հանգստյան օրերի եղանակային կանխատեսումներին և լինել ավելի պատրաստված տարբեր վայրեր մեկնելիս։

 

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերվա ժամերին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրևներ և ամպրոպ՝ հարավարեւելյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 20-25 մ/վրկ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

 

Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ մինչև 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

 

 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

 

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

 

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

 

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

 

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

 

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,

 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

 

Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

 

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+27,

 

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +34+37,

 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

 

Արցախում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +31+36։

 

Հաճելի հանգստյան օրեր։