Կանայմա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Canaima), ազգային պարկ Վենեսուելայի հարավ-արևելքում՝ Բրազիլիայի և Գայանայի սահմանի մոտ։ Պարկի մակերեսը մոտ 30000 կմ է։ Գտնվում է Բոլիվար նահանգում և զբաղեցնում է նույնչափ տարածք, որքան Գրան Սաբանա բնական պարկը։

Պարկը բացվել է 1962 թվականի հունիսի 12-ին և երկրում իր չափերով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն Պարիմա-Տապիրապեկո պարկին։ 1994 թվականին Կանայման գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Պարկի հիմնական տեսարժան և արժեքավոր վայրը այստեղ գտնվող Տեպուին է (սեղանաձև լեռներ)։

Առավել հայտնի տեպուի պարկ է Ռորայման (ավելի բարձր է և առավել հեշտ է բարձրանալու համար) և Աույանտեպուին, որտեղ գտնվում է հայտնի ջրվեժ Անխելը, որն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։ 

Ազգային պարկի տարածքը հայրենիքն է հնդկացիական պոմեն ժողովրդի համար, ովքեր տապուն համարում են որպես հոգիների տուն «մավարի»։ Այգին գտնվում է հեռավոր վայրում, ճանապարհները, որոնք կապում են բնակավայրերը, չափազանց քիչ են, այդ պատճառով էլ հիմնական տրանսպորտը փոքր ավիացիան է։

Տեղի բնակիչներն են պեմոնները, որոնք զբաղված են հիմնականում զբոսաշրջությամբ։