Հիլիեր աղի լիճ Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Արևմտյան Ավստրալիա նահանգի Միդլ Այլենդկղզում։ Վարդագույն երանգի ջուր ունի։ Լճի եզրերը շրջապատված են ավազով և նվենու անտառներով։

Կղզին և լիճը հայտնաբերվել են 1802 թվականին, բրիտանական ծովագնաց Մեթյու Ֆլինդերսի արշվախմբի կողմից։ Կապիտան Ֆլինդերսը լիճը նկատել է կղզու ամենաբարձր հատվածից։

20-րդ դարի սկզբին Հիլիեր լճում սկսվել է աղի արդյունահանում, սակայն վեց տարի անց այն դադարեցվել է։

Ծովի ջրի գույնը մշտական է և չի փոխվում։ Ենթադրվում է, որ ջրի վարդագույն լինելու պատճառը պայմանավորված է աղիությամբ և առանձնահատուկ միկրոօրգանիզմներով, որոնք բնակվում են լճում, սակայն 1950 թվականի անցկացված փորձաքննությունները չեն հաստատել այդ ենթադրությունները։ 2016 թվականին Extreme Microbiome Project նախագծի շրջանակներում անցկացվել են ծովի ջրի մետագենոմական հետազոտություններ, որոնք բացահայտել են, որ ջրի վարդագույն երանգը պայմանավորված է Դունալիելլա աղաջրային ջրիմուռով, ինչպես նաև Salinibacter ruber, Dechloromonas aromatica օրգանիզմներով և արքեաներիորոշ այլ տեսակներով։

Զբոսաշրջիկների համար Հիլիերը այնքան էլ հարմար վայր չէ։ Ջրային նավիգացիոն համակարգի բացակայության պատճառով այդ շրջաններ հասնելու առավել հարմար եղանակը օդային թանկ տրանսպորտն է։