• հավի կրծքամիս – 200գր
  • լոլիկ չերրի – 100գր կամ 1 հատ սովորական լոլիկ
  • պանիր պարմեզան – 50գր
  • հազարի թերթեր – 1 կապ
  • հաց սպիտակ – 1/2 հատ բատոն
  • սխտոր – 1 պճեղ
  • ձիթայուղ
  • աղ
  • պղպեղ սև
  • Սոուսի համար՝
  • ձվի դեղնուց – 2 հատ
  • ձիթայուղ – 100մլ
  • հյութ կիտրոնի – 3ճ/գդ
  • սխտոր – 1-2 պճեղ
  • մանանեխ – 1-2թ/գդ
  • աղ

2ճ/գդ ձիթայուղի մեջ լցնել կտրատված 1 պճեղ սխտորը, ապա թողնել այդպես 30 րոպե, որից հետո հանել սխտորի կտորները:
Բատոնի շերտերից առանձնացնել կողքերի չոր մասը, ապա կտրատել խորանարդիկներով: Լցնել ջեռոցի տապակի վրա, ապա վրան ցանել սխտորի համով ձիթայուղը և խառնել:

Տեղափոխել տապակը 150 աստիճան տաքացրած ջեռոց 20-40 րոպեով մինչև չորահացերի կարմրավուն երանգի ստանալը:

Սոուսը պատրաստելու համար ձուն խաշել, թողնել սառչի և առանձնացնել դեղնուցները սպիտակուցից:
Սխտորի ճզմիչով անցկացնել դեղնուցները, սխտորը և լցնել առանձին ամանի մեջ: Ավելացնել նաև մանանեխը, կիտրոնի հյութը, 1 փոքրիկ պտղունց աղը և լավ խառնել:

Մաս առ մաս ավելացնել ձիթայուղը և խառնել ստացված զանգվածը:

Հավի կրծքամիսը կտրել մեջտեղից, համեմել աղով, պղպեղով և տապակել ձիթայուղով պատված թավայի մեջ:

Սոուսը գդալով լավ խառնել մինչև նրա միատարր դառնալը:

Մեծ ափսեի վրա շարել հազարի թերթերը, վրան տեղադրել հավի ձողիկներով կտրատված միսը, չորահացը, ապա խոշոր քերիչով անցկացրած պարմեզանը:

Աղցանի վրա շաղ տալ սոուսը և շարել կտրատված լոլիկները: