Օրերս «Հոդված 3» ակումբում կայացավ Տանիկ արվեստանոցի նկարչական և կավագործության խմբակների սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Տանիկի գործունեության մեկամյակին։ 

Միջոցառման սկզբին ողջույնի խոսքով հանդես եկավ Տանիկ արվեստանոցի հիմնադիր Հայկանուշ Համբարձումյանը, ով շնորհակալություն հայտնեց երեխաներին և նրանց ծնողներին իրենց աշխատանքին վստահելու և իրենց կողքին լինելու համար։

Միջոցառումը անչափ ոգեշնչել էր երեխաներին, ովքեր հպարտությամբ էին պատմում իրենց աշխատանքների մասին։ Աշխատանքները շատ յուրահատուկ և ինքնատիպ էին, անգամ դժվար էր հավատալ, որ դրանք երեխաների գործեր են․․․

Մի խոսքով, եթե մտածում եք, թե ինչով լցնեք ձեր երեխայի առօրյան, ապա Տանիկ արվետստանոցը հիանալի վայր է երեխաների բովանդակային ժամանցը  և գունեղ մանկությունը ապահովելու համար։

Տանիկում գործում են  ամառային դպրոց, թատերական խմբակ, վարպետաց դասեր, նկարչության, կավագործության, գոբելենի, պարի, կարուձևի (մոդելավորում) անգլերենի, ռուսերենի, մաթեմատիկայի, շախմատի դասընթացներ։ 

Ի դեպ, այտեղ գործում են նկարչական և կավագործության խմբակներ մեծերի համար ևս, այնպես որ համեցեք Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան 50, հեռ․ 041 033777։

 

Միջոցառումը ֆոտոշարքով՝

 

« 1 of 2 »