
Աշխարհի ամենառոմանտիկ վայրերից մեկը՝ Սիրո թունելը, գտնվում է Ուկրաինայում՝ Կլևան ավանի հարևանությամբ։ Այն իրենից ներկայացնում է բուսաբանական ֆենոմեն․ մոտ 4կմ երկարությամբ կանաչ թունել, անտառային զանգվածում՝ ստեղծված ծառերի մացառուտներով և թփերով, որոնք հյուսվել են իրար մեջ՝ առաջացնելով ճիշտ կամարաձև խիտ թունել։ Արդյունաբերական գնացքը այս ճանապարհով անցնում է օրը երեք անգամ։
Թունելը ուխտագնացության վայր է սիրահար զույգերի և զբոսաշրջիկների համար։ Գոյություն ունի զբոսաշրջային առասպել, ըստ որի, եթե սիրահարված զույգերը անցնեն թունելով և երազանք պահեն, ապա այդ երազանքը կկատարվի։ Որոշ նորապսակներ այստեղ ծաղիկներ են տնկում, որպես իրենց զգացմունքների խորհրդանիշ։
Ռոմանտիկ թունելը գրավում է ողջ աշխարհի լուսանկարիչներին ու սիրահար զույգերին, ովքեր նախընտրում են այստեղ անցկացնել իրենց հարսանեկան ֆոտոսեսիան։
Թունելը գեղեցիկ է նաև ձմռանը, երբ կամար կազմած ճյուղերը ծածկվում են ձյունով։
Leave a Reply
You must be logged in to post a comment.