Հաղարծին. 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):

 

Նյութում տեղ գտած լուսանկարները տրամադրել է մեր հետևորդ Լյուդմիլա Մկրտչյանը։