Տարեկան 8 միլիոնից ավելի այցելու է ժամանում Լուվրի թանգարան` հիանալու Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտով: Զարմանալի է, բայց Լուվրի միակ նկարը, որն ապահովագրված չէ, դա հենց «Մոնա Լիզան» է: Ինչպես ասում են Լուվրում․ «Որովհետև ՆԱ անգին է»:

Սակայն որոշ հաշվարկներով նկարը գնահատվում է մեկ միլիարդ դոլար: Լուվրում նկարը ունի սեփական դահլիճը: Այժմ այն գտնվում է հատուկ պաշտպանական համակարգի տակ, որը ունի հաստ ապակի, հատուկ ձայնազդանշաններ և ստեղծում է նկարի պահպանման համար հատուկ միկրոկլիմա: Այդ համակարգի արժեքը կազմում է 7 միլիոն դոլար:

Նյութում տեղ գտած լուսանկարները տրամադրել է մեր հետևորդ Գոհար Վարդանյանը։